Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արցախի իշխանությունները անվերապահորեն սատարում են Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանն ուղղված Փաշինյանի քաղաքականությանը

Արցախի իշխանությունները անվերապահորեն սատարում են Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանն ուղղված Փաշինյանի քաղաքականությանը
18.06.2018 | 22:49

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-17-ին Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ և Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարևոր էին և բովանդակալից:


ՈՒզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարևորում եք իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի նախագահի պատրաստակամությունը և այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, և որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին:
Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները և անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը: Համոզված եմ, որ այսուհետ ևս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի:
Մեկ անգամ ևս ընդունեք իմ երախտագիտությունը և ջերմ բարեմաղթանքները»։

Դիտվել է՝ 3218

Մեկնաբանություններ